Առողջ տղամարդ
Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am
![Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am](up/article/big/file_59293_9942176.jpg)
Տղամարդու վերարտադրողական առողջության գնահատման կարևոր ցուցանիշ է սպերմատոզոիդների խտությունը, որը սերմնահեղուկի մեկ մլ-ում տղամարդու սեռական բջիջների քանակն է: Նորմալ խտությունը 1 մլ-ում 15 մլն-ից ոչ պակաս բջիջների առկայությունն է: Եթե սպերմատոզոիդները դրանից քիչ են, ապա դա խոսում է օլիգոզոոսպերմիայի մասին, իսկ եթե բջիջները բացակայում են՝ ազոոսպերմիայի: Երկուսն էլ ախտաբանություն են:
Օլիգոզոոսպերմիան հանդիպում է և՛ առանձին շեղում, և՛ զուգակցված այլ շեղումների հետ. սպերմատոզոիդների ձևի (տերատոզոոսպերմիա), շարժունակության (ասթենոզոոսպերմիա): Նման զուգակցումն անվանվում է օլիգոասթենոտերատոզոոսպերմիա (ՕԱՏ) համախտանիշ:
Խտության նվազման պատճառները
Ամենատարածված պատճառը հետազոտությանը սխալ նախապատրաստվելն է: Հետազոտությունից առաջ տղամարդը պետք է մի քանի օր բացառի սեռական կյանքը, չօգտագործի ալկոհոլ և չհաճախի սաունա: Հակառակ դեպքում ստիպված կլինի կրկնել հետազոտությունը:
Պատճառը պարզելու համար միայն սպերմոգրաման քիչ է. հնարավոր է ախտաբանության պատճառը վարակն է կամ միզասեռական օրգանների վնասվածքը, հորմոնալ ֆոնի խանգարումը, գենետիկ շեղումները և այլն: Օրինակ, օլիգոզոոսպերմիան հաճախ հանդիպում է վարիկոցելեի ժամանակ (սերմնածորանի երակների վարիկոզ լայնացում):
Սպերմատոզոիդների խտության խիստ իջեցումը կոչվում է ՕԱՏ համախտանի, երբ խտությունը քիչ է 1 մլն/մլ-ում: Այն հաճախ հանդիպում է գենետիկ անոմալիաների և սերմնածորանների անանցանելիության ժամանակ: Այդ պատճառով խիստ արտահայտված օլիգոզոոսպերմիայի դեպքում երբեմն խորհուրդ է տրվում կարիոտիպավորում իրականացնել ՝ որոշելու քրոմոսոմների թվի և կառուցվածքի փոփոխությունները:
Սպերմատոզոիդի խտության իջեցման պատճառը հայտնաբերելու համար պետք է դիմել մի քանի բժիշկների՝ վերարտադրողաբանի, ուրոլոգ-անդրոլոգի:
Բուժումը
Բուժման համար կարևոր է ախտաբանության պատճառի պարզումը: Օրինակ, վարիկոցելեյի դեպքում վիրահատությունը լավացնում է սպերմոգրամայի ցուցանիշները, իսկ որոշ էնդոկրին խանգարումներ կարելի է հորմոնների օգնությամբ կարգավորել:
Եթե չի հաջողվում խնդիրը կարգավորել, կարելի է իրականացնել արտամարմնային հղիություն: Ազոոսպերմիայի ժամանակ սերմնածորանների անանցանելիության պատճառով արտամարմնային հղիությունը կարող է դառնալ խնդրի լուծման միակ տարբերակը: Այդ դեպքում էմբրիոլոգն ընտրում է լավագույն սպերմատոզոիդը և բարակ ասեղի օգնությամբ այն ներդնում է ձվաբջջի մեջ:
![](images/calendar.png)
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
![Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am](up/article/small/file_63469_4423365.jpg)
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
![](images/calendar.png)
![Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am](up/article/small/file_63359_2469766.jpg)
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
![](images/calendar.png)
![Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am](up/article/small/file_60709_819591.jpg)
Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...
![](images/calendar.png)
![Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60615_4524486.jpg)
Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...
![](images/calendar.png)
![Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա. urolog.am](up/article/small/file_60310_6812457.jpg)
Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...
![](images/calendar.png)
![Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am Տղամարդու առողջության մասին փաստեր. urolog.am](up/article/small/file_60231_499903.jpg)
Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...
![](images/calendar.png)
![Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am](up/article/small/file_59760_9664001.jpg)
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
![](images/calendar.png)
![Թույլ սերմնաժայթքում. urolog.am Թույլ սերմնաժայթքում. urolog.am](up/article/small/file_59530_7086186.jpg)
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
![](images/calendar.png)
![Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am](up/article/small/file_59529_6643130.jpg)
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
![](images/calendar.png)
![Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները. urolog.am](up/article/small/file_59362_9597016.jpg)
Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...
![](images/calendar.png)
![7 փաստ տղամարդկանց առոջության մասին 7 փաստ տղամարդկանց առոջության մասին](up/article/small/file_59332_7112179.jpg)
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYr9Z9Xc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403